Դոնալդ Թրամփն իր աշխատավարձը կփոխանցի տարբեր գերատեսչություններին
Դոնալդ Թրամփն իր աշխատավարձը կփոխանցի տարբեր գերատեսչություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ամենամյա աշխատավարձը՝ 400 հազար դոլլար կփոխանցի տարբեր գերատեսչությունների: Մասնավոր, Թրամփի խոսքով, 100 հազար դոլլար կփոխանցի ներքին անվտանգության դեպարտամենտին: «Թվիթերում» Դոնալդ Թրամփն արդեն հրապարակել է նշված գումարի չեկը:

«Ճիշտ է, մամուլը չի սիրում գրել այդ մասին և դա ինձ էլ պետք չի, տարվա ընթացքում նախագահի ամենամյա աշխատավարձը, 400 հազար դոլլար քանակությամբ, կհանգանակեմ տարբեր գերատեսչություններին: Սա ներքին անվտանգության դեպարտամենտի համար է»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը պատասխանատու է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար: