Դոնալդ Թրամփն այսօր դիմելու է երկրի բնակչությանը
Դոնալդ Թրամփն այսօր դիմելու է երկրի բնակչությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր դիմելու է երկրի բնակչությանը: Այս մասին նա գրել է «Թվիթերի» էջում:

Դոնալդ Թրամփի խոսքով, հանդես է գալու կարևոր հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի հարավային սահմանով մարդասիրական ճգնաժամին և «շաթդաունին»:

Թրամփի ուղերձը հեռարձակվելու է Սպիտակ տնից՝ տեղի ժամանակով 15:00-ից:

ԱՄՆ-ում «շաթդաունը» գործում է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից: Կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառով, 800 հազար ամերիկացի չի ստանում աշխատավարձ: