Դոնալդ Թրամփին հնարավոր է ներքաշեն պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար
Դոնալդ Թրամփին հնարավոր է ներքաշեն պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի խոսքով, ԱՄՆ-ի նախագահին հնարավոր է ներքաշեն պատերազմի մեջ:

«Չեմ հավատում, որ Թրամփը ցանկանում է պատերազմ, սակայն հնարավոր է նրան ներքաշեն պատերազմի մեջ: Նրանք, ովքեր Իրանի դեմ մշակել են քաղաքականություն, ուղղակի չեն ցանկանում գտնել ելք: Ցանկանում եմ հստակ ասել, որ Իրանը չի ցանկանում բախում, սակայն իրեն անպայման կպաշտպանի»,- հայտարարել է Զարիֆը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի են լարվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չեշարկում է Իրանի նավթ ներմուծող 8 խոշոր երկրների համար սահմանված արտոնությունները: