Դոնալդ Թրամփի վարչությունը խստացնում է <<Կանաչ քարտ>> տրամադրելու կարգը
Դոնալդ Թրամփի վարչությունը խստացնում է <<Կանաչ քարտ>> տրամադրելու կարգը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչությունը խստացնում է <<Կանաչ քարտ>> տրամադրելու կարգը։ Նոր նախաձեռնության համաձայն, <<Կանաչ քարտ>> չեն կարողանա ստանալ այն էմիգրանտները, որոնք պետությունից ստանում են սոցիալական օգնություն։ Խոսքը վերաբերում է բժշկական, մթերքի, կենցաղային և սոցիալական օգնության ծրագրերին ներգրավված միգրանտներին։

Ամերիկյան մամուլի տեղեկությամբ, փոփոխությունները վերաբերում են այն մարդկանց, որոնք գտնվում են ԱՄՆ-ում և փորձում են երկրում ձեռքբերել բնակության իրավունք։

Նոր նախաձեռնությունը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 15-ից։

Թողնել մեկնաբանություն