Դոնալդ Թրամփի նամակը Էրդողանին - Մի՛ եղեք համառ, մի՛ եղեք հիմար
Դոնալդ Թրամփի նամակը Էրդողանին - Մի՛ եղեք համառ, մի՛ եղեք հիմար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  հոկտեմբերի 9-ին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում Թուրքիային զգուշացնում էր Սիրիայում ռազմական գործողության հնարավոր հետևանքների մասին:

«Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար:»,- գրել է Դոնալդ Թրամփը Էրդողանին:

Հոկտեմբերի 9-ի նամակը հրապարակել է Սպիտակ Տունը: Հատկանշական է, որ Թուրքիան Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսել էր հոկտեմբերի 9-ին: Անկարայում հայտարարում են, որ գործողության նպատակը Սիրիայի սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելն է:

Գործողություն սկսելու մասին Էրդողանը Թրամփին ասել էր հոկտեմբերի 6-ին, հեռախոսազրույցի ժամանակ:

«Եկեք, գանք համաձայնության: Դուք չեք ցանկանում լինել հազարավոր մարդկանց վերացման պատասխանատու և ես էլ չեմ ցանկանում, լինել Թուրքիայի էկոնոմիկայի ոչնչացման պատասխանատուն, սակայն՝ կլինեմ: Ես արդեն ցույց եմ տվել փոքր օրինակ, ինչպես դա տեղի ունեցավ Պաստոր Բրենսոնի դեպքում»,- գրում է Թրամփը նամակում:

ԱՄՆ-ի նախագահը նամակում Էրդողանին ասում է, որ քրդերի «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խմբավորման ղեկավար, գեներալ Մազլում Քոբան Աբդին պատրաստ է վարել բանակցություններ և գնալ որոշակի զիջումների:

«Պատմությունը քո նկատմամբ հանդուրժող կլինի, եթե դա ճիշտ և մարդասիրական ձևով անել: Նրա համար դու մշտապես կմնաս սատանա: Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար:»,- դիմում է Դոնալդ Թրամփը Էրդողանին:

ԱՄՆ-ի իշխանության պնդմամբ, Վաշինգտոնը Սիրիայում գործողություն սկսելու համար Թուրքիայի համար վառել էր «կանաչ լույս»: