Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս չի հաստատվել : Սպիտակ տան տեղեկատվության համաձայն, նախագահը հանձնել է կորոնավիրուսի թեստ,պատասխանը բացասական է:

Միացյալ Նահանգների նախագահը որոշել էր կորոնավիրուսի թեստը հանձնել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի նախագահի պատվիրակության մի քանի անդամների մոտ հաստատվել է «Covid-19»- ը: Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը հյուրընկալել էր Բրազիլիայի նախագահին և նրա պատվիրակությանը: «Պատվիրակության հետ հանդիպումից մեկ շաբաթ հետո նախագահի մոր որևէ ախտանիշ չի նկատվում», – հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: