Դոնալդ Թրամփի հրամանով անկախության օրը Վաշինգտոնում կանցկացվի մասշտաբային ռազմական շքերթ
Դոնալդ Թրամփի հրամանով անկախության օրը Վաշինգտոնում կանցկացվի մասշտաբային ռազմական շքերթ

ԱՄՆ-ի անկախության օրվա կապակցությամբ Վաշինգտոն են տարել զրահամեքենաներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հուլիսի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցկացվելու է մասշտաբային ռազմական շքերթ, որին մասնակցելու է ծանր տեխնիկան և ավիացիան:

Ընդդիմախոսների մի մասը հանդես է գալիս այս որոշման դեմ, որ նախագահն ամերիկացի ժողովրդի ազգային տոնն օգտագործում է իր նախընտրական քարոզարշավի համար: Ժողովրդավարները Թրամփին մեղադրում են ամերիկացի զինվորականներին քաղաքականացնելու մեջ: Ի պատասխան, Սպիտակ տանը հայտարարել են, որ շքերթից հետո նախատեսված ելույթում Թրամփը շեշտը դնելու է ոչ թե քաղաքականության, այլ հայրենասիրության վրա:

ԱՄՆ-ը անկախություն է հայտարարել 1776 թվականի հուլիսի 4-ին: