Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Գրենլանդիայում երկնաքեր չի կառուցի
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Գրենլանդիայում երկնաքեր չի կառուցի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակով խոստացել է, որ Գրենլանդիայում երկնաքեր չի կառուցի: «Թվիթեր» սոցիալական ցանցում Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ Գրենլանդիայի կղզում երևում է «Trump Tower»-ը:

«Խոստանում եմ, որ Գրենլանդիայի հետ այդպես չեմ վարվի»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Երեկ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ քննարկել է Գրենլանդիան գնելու գաղափարը: Նրա խոսքով, Գրենլանդիան գնելը ռազմավարական առումով հետաքրքիր է:

Դոնալդ Թրամփի հայտարարությանն արձագանել է Դանիայի վարչապետը և հայտարարել, որ Գրենլանդիան չի վաճառվում: