Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Սպիտակ տուն
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Սպիտակ տուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին հրավիրում է Սպիտակ տուն: Այս մասին լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը:

«Իհարկե, ես ցանկանում եմ հրավիրել նրան: Կարծում եմ, որ նա նույնպես ցանկանում է գալ», – ասել է ԱՄՆ֊ի նախագահը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու շուրջ սկանդալը առաջացել է այն բանից հետո, ինչ նախագահների միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը Ուկրաինայի նախագահին կոչ է արել հետաքննություն սկսել ԱՄՆ֊ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ: ԱՄՆ Կոնգրեսը ներկայումս քննարկում է այս գործը, թե երկրի նախագահը գերազանցել է իր լիազորությունները թե ոչ։