Դոնալդ Թրամփը սկսել է իր նախընտրական քարոզարշավը
Դոնալդ Թրամփը սկսել է իր նախընտրական քարոզարշավը

Դոնալդ Թրամփը սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Ֆլորիդայում, կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Թրամփի խոսքով, չորս տարի առաջ նա հենց այս օրերին է հայտարարել իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին, որն պատմությունում սահմանիչ պահ էր: Դոնալդ Թրամփը կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նա և իր թիմը շատ բան են արել ամերիկացիների համար և կրկին շարունակելու են իրենց գործողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին: Վերջերս իրականացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, Դոնալդ թրամփի հիմնական մրցակիցն է Ջո Բայդենը, որին աջակցում է հարցմանը ենթարկված 49 տոկոսը: Նույն հարցման համաձայն, ԱՄՆ-ի գործող նախագահին աջակցում է 39 տոկոս: