Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահը Հայաստանի կառավարության ղեկավարին ուղարկել է նամակ, որը հրապարակել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

«Սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան»,- նշվում է շնորհավորական ուղերձում: