Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպելու է Էմանուել Մակրոնին
Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպելու է Էմանուել Մակրոնին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Մամուլի տեղեկությամբ, երկու երկրների նախագահնները հանդիպում են անցկացնելու դեմ առ դեմ, իսկ այնուհետև՝ ընդլայնված ձևաչափում, որին ներկա են գտնվելու նրանց խորհրդականները:

Դոնալդ Թրամփը Ֆրանսիա է այցելել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: