Դոնալդ Թրամփը պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ անցկացնել ևս մեկ գագաթնաժողով. Սպիտակ տուն
Դոնալդ Թրամփը պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ անցկացնել ևս մեկ գագաթնաժողով. Սպիտակ տուն

Հելսինկիում անցկացված գագաթնաժողովից հետո, չնայած ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հնչած քննադատությունների, Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը ողջունում է Պուտինի հետ նոր հանդիպման գաղափարը:

«Նախագահը համարում է, որ Հելսինկիի գագաթնաժողովից հետո անրաժեշտ է անցկացնել ևս մեկ գագաթնաժողով: Մինչ այդ նա անձամբ է Պուտինին հրավիրել Վաշինգոն և այժմ նախագահը պատրաստ է քննարկել Պուտինի հրավերը Մոսկվա»,- հայտարարել  Սարա Սանդերսը:

Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին պաշտոնապես հրավիրել է Մոսկվա: