Դոնալդ Թրամփը Նյու-Յորքի փողոցներում, թատրոնում, ռեստորաններում ինձ հետ էր լինում, քանի որ բոլորին դուր է գալիս ասոցացվել հաջողության հետ. Միխեիլ Սաակաշվիլի
Դոնալդ Թրամփը Նյու-Յորքի փողոցներում, թատրոնում, ռեստորաններում ինձ հետ էր լինում, քանի որ բոլորին դուր է գալիս ասոցացվել հաջողության հետ. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենուր ասում էր, որ ճանաչում էր նրան: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասին Միխեիլ Սաակաշվիլին զրուցել է Օդեսայում, երիտասարդ մարքեթոլոգների հետ հանդիպման ժամանակ:

«Թրամփը եկավ Բաթումի և ասաց, որ հինգ տարի հետո այն կդառնար աշխարհի լավագույն  քաղաքը: Այդ մասին նա ինձ չի ասել, այլ զրուցել է ամերիկյան ալիքների եթերում: Նա գալիս էր Վրաստան և ինձ հրավիրում իր տուն: Նյու-Յորքի փողոցներում, թատրոնում, ռեստորաններում ինձ հետ էր լինում, քանի որ բոլորին դուր է գալիս ասոցացվել հաջողության հետ: Նա ամենուր ասում էր, որ ճանաչում է Սաակաշվիլուն»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին՝ Օդեսայում խոսքով ելույթ ունենալիս: