Դոնալդ Թրամփը ներում է շնորհել նախկին խորհրդական Սթիվ Բենոնին
Դոնալդ Թրամփը ներում է շնորհել նախկին խորհրդական Սթիվ Բենոնին

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահության վերջին օրը ներում է շնորհել իր նախկին խորհրդական Սթիվ Բենոնին: Այս մասին հաղորդում է «Ռոյտերը»՝ հիմնվելով վարչակազմի աշխատողի վրա:

Ներվածների ցուցակը դեռ չի հրապարակվել, չնայած լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց թվում են ռեփերներ՝  Լիլ Ուեյնը և Կոդակ Բլեքը, ովքեր դատապարտվել են զենքի ձեռքբերման համար և Դեթրոյթի նախկին քաղաքապետ Կվամե Կիլպատրիկը, ով 28 տարվա պատիժ էր կրում կոռուպցիայի մեղադրանքներով:

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը անցյալ օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար առցանց դրամահավաքի արշավում խարդախության մեջ: Սթիվեն Բենոնը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աշխատել է որպես ԱՄՆ-ի նախագահի խորհրդական ռազմավարական հարցերով: Դրանից առաջ 2016 թվականի օգոստոսից նա գլխավորում էր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը: