Դոնալդ Թրամփը կոնգրեսում իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացն անվանում է խարդախություն և ամոթ
Դոնալդ Թրամփը կոնգրեսում իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացն անվանում է խարդախություն և ամոթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացն անվանում է խարդախություն և ամոթ: Այս մասին Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է Օսթին քաղաքում գտնվող «Էյֆլի» գործարան այցելության ժամանակ:

«Թույլ տվեք ասել, որ սա կեղծիք է, խարդախություն և ամոթալի փաստ է: Սա վիրավորանք է մեր երկրի համար»,- ասել է Դոնալդ Թրամփը ՝ ի պատասխան իմպիչմենտի վերաբերյալ հարցին, նշելով, որ ինքը որևէ բան չի խնդրել Ուկրաինայից:

ԱՄՆ-ի նախագահը լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր տարածելու և երկրին  վնաս պատճառելու մեջ:

«Լրատվամիջոցների մեծ մասը խարդախ է և կեղծված: «Սի են են», «Էն բի սի», «Սի բի էս» «Վաշինգթոն պոստ», «Նյու Յորք թայմս» ,- դրանք կեղծ հրատարակչություններ են: Նրանք պետք է ամաչեն իրենցից, որ մեծ վնաս են պատճառում իրենց երկրին», – ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Ընդդիմախոսները Դոնալդ Թրամփին մեղադրում են  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մեջ, որ նա  ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ սկսեր հետաքննություն: Վերջերս ներկայացուցիչների պալատում,  լսումների ժամանակ, Եվրամիությունում ԱՄՆ-ի  դեսպան Գորդոն Սոնդլենդը հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունների վրա ճնշումները տեղի են ունեցել Նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական ղեկավարության ներքո: