Դոնալդ Թրամփը կոչ է արել Բորիս Ջոնսոնին և Նայջել Փարաջին միավորվել
Դոնալդ Թրամփը կոչ է արել Բորիս Ջոնսոնին և Նայջել Փարաջին միավորվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բորիս Ջոնսոնին և «բրեքսիտի» նախաձեռնող Նայջել Փարաջին միավորվել: Այս հայտարարությունը Դոնալդ Թրամփը արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, այդ միությունը կամրապնդի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի առևտրական կապերը:

Հարցին, թե ո՞ւմ է աջակցում նա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ Բորիս Ջոնսոնին:

Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 12-ին: