Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտարարությունը տարածել է Հարավային Կորեայի իշխանությունը:

Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չան ի Յոնգի հետ հանդիպմանը նրան խնդրել է իր անունից շնորհավորել Կիմ Չեն Ինին:

Կիմ Չեն Ինի ծննդյան օրը հունվարի 8-ին է և նա դարձել է 36 տարեկան:

Թողնել մեկնաբանություն