Դոնալդ Թրամփը քննադատում է դատավորների որոշումները, որի համաձայն, ընտրությունների արդյունքների կապակցությամբ նրա հայցերը չեն բավարարվել
Դոնալդ Թրամփը քննադատում է դատավորների որոշումները, որի համաձայն, ընտրությունների արդյունքների կապակցությամբ նրա հայցերը չեն բավարարվել

Մեզ չի թույլատրվում ներկայացնել մեր ապացույցները: Նրանք ասում են, որ մենք իրավունք չունենք դա անել: Ես,  որպես Միացյալ Նահանգների նախագահ, իրավունք չունե՞մ դա անել: Ինչպիսի՞ դատական ​​համակարգ է սա,- այս մասին ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ֆոքս նյուսի» հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը Թրամփի առաջին հարցազրույցն է նախագահական ընտրությունների օրվանից ի վեր:

Դոնալդ Թրամփը քննադատել է դատավորների որոշումները, համաձայն որոնց ընտրությունների արդյունքների հետ կապված նրա իրավական պահանջները չեն բավարարվել: Թրամփի խոսքով, նա ցանկանում է մեծ դատական ​​հայց ներկայացնել, հարյուրավոր ապացույցներով, որոնք հաստատում են ընտրությունների կեղծումը:

Թրամփը արձագանքել է նաև Ջորջիա նահանգի նահանգապետի կողմից Ջո Բայդենի օգտին ընտրությունների արդյունքների հաստատմանը: ԱՄՆ-ի գործող նախագահն ասում է, որ ամաչում է, որ սատարել է հանրապետական ​​նահանգապետ Բրայան Քեմփին, ով հաստատել է ընտրությունների արդյունքները հօգուտ Ջո Բայդենի:

«Իմ կարծիքը վեց ամսում չի փոխվելու: Այստեղ տեղի է ունեցել մեծ խարդախություն: Եթե հանրապետականները թույլ տան, որ դա տեղի ունենա, դուք այս երկրի պատմության մեջ երբեք չեք ունենա Սենատում կամ նախագահի պաշտոնում ընտրված հանրապետական»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ չի ճանաչում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Դրան զուգահեռ, Ջո Բայդենը մասամբ ներկայացրել է իր սեփական վարչակազմի անդամներին: