Դոնալդ Թրամփը Ինդոնեզիային օգնություն է խոստացել երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում
Դոնալդ Թրամփը Ինդոնեզիային օգնություն է խոստացել երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ինդոնեզիայի առաջին դեմք Ջոկո Վիդոդոյի հետ ունեցել է հեռախոսազրույց և երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում խոստացել ցուցաբերել օգնություն:

Հիշեցնենք, Ինդոնեզիայում ուրբաթ, Սուլավես կղզու մոտ տեղի էր ունեցել երկու հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ցունամի: Վերջին տվյալներով, աղետի հետևանքով զոհվել է շուրջ 1500 մարդ:

Ինդոնեզիային արդեն օգնություն է ցուցաբերել Հարավային Կորեան, իսկ Եվրամիությունը երկրին հատկացրել է 1,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն: