Դոնալդ Թրամփը հունվարի 11-ից 24-ը Վաշինգտոնում հայտարարել է արտակարգ դրություն
Դոնալդ Թրամփը հունվարի 11-ից 24-ը Վաշինգտոնում հայտարարել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ից 24-ը Վաշինգտոնում հայտարարել է արտակարգ դրություն: Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում:

«Դոյչե Վելեյի» փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելը թույլ է տալիս դաշնային կառավարությանը, արագացված ռեժիմով միջոցներ հատկացնել Վաշինգտոնին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացել է առաջին հանդիպումը, այն բանից հետո, ինչ ցուցարարները ներխուժեցին Կապիտոլիումի շենք: Սպիտակ տան տեղեկությամբ, Թրամփն ու Փենսը լավ զրույց են ունեցել, չնայած վերջին օրերին նրանց հարաբերությունների սրման մասին լուրերին:

Թրամփը արտակարգ դրություն հայտարարել է Մայք Փենսի հետ հանդիպումից անմիջապես հետո: Սպիտակ տան տեղեկացմամբ, Թրամփն ու Փենսը համաձայնել են, որ Կապիտոլիումի տարածք ներխուժած մարդիկ չեն ներկայացնում «Ամերիկան ​​առաջին հերթին» շարժումը: