Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հեշտությամբ կհասնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հեշտությամբ կհասնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ հեշտությամբ կհասնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության: Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Նյու Հեմփշիրում աջակիցների հետ հանդիպման ժամանակ:

Դոնալդ Թրամփի խոսքով, Վաշինգտոնը աշխատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Նայեք հայերին, հիասքանչ մարդիկ են, նրանք կռվում են դժողքի նման: Գիտեք, մենք պատրաստում ենք մի բան անել:  Մենք պատրաստվում ենք կարգավորել խնդիրը, որը նրանք ունեն: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Դա այդպես կլինի, ամեն ինչ հեշտ է։ Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ մենք կկարգավորենք»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: