Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ազդեցություն կունենա այլ երկրների տնտեսության վրա Թուրքիայի հանդեպ սակագների հաստատումը
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ազդեցություն կունենա այլ երկրների տնտեսության վրա Թուրքիայի հանդեպ սակագների հաստատումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ազդեցություն կունենա այլ երկրների տնտեսության վրա Թուրքիայի հանդեպ սակագների հաստատումը: Այս մասին նախագահ Թրամփը հայտարարել է Reuters-ի հետ զրույցի ժամանակ:

«Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում: Դա ճիշտ գործողություն է»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը բացառում է ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու փոխարեն կատարել թուրքական կողմի որևէ պահանջ:

Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, նա կարծում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցել է պայմանավորվածություն, երբ միջնորդել է Իսրաելում Թուրքիայի քաղաքացու ազատ արձակման գործին: Ինչպես նշել է Թրամփը, նա կարծում էր թուրքական կողմը ազատ կարձակեր հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որը հերքում է Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու հետ կապ ունենալու մեղադրանքը: