Դոնալդ Թրամփը հաստատել է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի ոչնչացումը
Դոնալդ Թրամփը հաստատել է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի ոչնչացումը

Անցած գիշեր ԱՄՆ֊ը աշխարհի համար մեկ ահաբեկչին ենթարկել է պատասխանատվության, Աբու Բաքր Ալ֊Բաղդադին սպանված է֊, այս մասին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել  է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը։

«Աբու Բաքար Ալ Բաղդադին իսլամական պետության լիդերն էր։ Նա համարվում էր աշխարհի ամենաբռնարար կազմակերպության առաջնորդը։ Միացյալ Նահանգները նրան փնտրում էին տարիների ընթացքում։ Նրա ձերբակալությունը կամ սպանությունը ԱՄՆ֊ի ազգային անվտանգության առաջնահերթությունն էր։ Ամերիկացի զինվորականները Սիրիայում անց են կացրել շատ բարդ հատուկ գործողություն։ Սա շատ հաջող գործողություն էր»,-հայտարարել է Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահը:

Նրա խոսքով հատուկ գործողության ժամանակ ամերիկացի զինվորականները չեն տուժել:

Բացի այդ, Դոնալդ Թրամփի խոսքով, Աբու Բաքարի հետ սպանվել են նաև նրա բազմաթիվ կողմնակիցներ: Թրամփի խոսքով, Ալ բաղդադին իրեն պայթեցրել է շահիդի գոտու օգտագործմամբ:

 

Թողնել մեկնաբանություն