Դոնալդ Թրամփը երկրաշարժի պատճառով Ալյասկայի նահանգում հայտարարել է արտակարգ դրություն
Դոնալդ Թրամփը երկրաշարժի պատճառով Ալյասկայի նահանգում հայտարարել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո նահանգում հայտարարել է արտակարգ դրություն: Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը արձակել է նահանգին դաշնային օգնություն հատկացնելու հրաման:

Ալյասկայում արտակարգ դրություն հայտարարելուց հետո երկրի ներքին անվտանգության դեպարտամենտը կարող է մոբիլիզացնել բոլոր ուժերը:

Մինչ այդ, արտակարգ իրավիճակ էր հայտարարել նահանգապետը: Նոյեմբերի 30-ին, Ալյասկայում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ: Տուժածների մասին տեղեկություն չի տարածվում, սակայն ամերիիկյան մամուլը տարածում է աղետի հետևանքով վնասված շենքերի և ավտոճանապարհների լուսանկարները: Ուժգին երկրաշարժը նահանգում առաջացրել էր քաոս: