Դոնալդ Թրամփը դիմել է Վլադիմիր Պուտինին - Չմիջամտեք 2020 թվականի ընտրություններին
Դոնալդ Թրամփը դիմել է Վլադիմիր Պուտինին - Չմիջամտեք 2020 թվականի ընտրություններին

Չմիջամտեք 2020 թվականի ընտրություններին,- այս արտահայտությամբ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել ռուս գործընկերոջ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, դեմ առ դեմ բանակցությունն սկսելիս:

Դոնալդ Թրամփի խոսքով, Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցեր են քննարկելու, այդ թվում առևտրի և զինաթափման թեման:

Ինչպես հայտարարում են Սպիտակ տան վարչությունում, առաջնորդները քննարկելու են նաև տարածշրջանային անվտանգության, այդ թվում, Իրանի, Ուկրաինայի, Սիրիայի, Մերձավոր Արևելքի հարցերը:

2020 թվականին ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ: