Դոնալդ Թրամփը չեղարկել է այցը Լոնդոն
Դոնալդ Թրամփը չեղարկել է այցը Լոնդոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անորոշ ժամանակով հետաձգել է այցը Մեծ Բրիտանիա, որը պետք է կայանար փետրվարին, հայտնում է ВВС-ն։

Նախագահը պատրաստվել է մասնակցել Լոնդոնում ամերիկյան դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, սակայն նրա փոխարեն բրիտանական մայրաքաղաք կուղևորվի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Թրամփի պաշտոնական այցի ժամկետները դեռևս չեն համաձայնեցվել։

Վարկածներից մեկի համաձայն՝ Թրամփը հետաձգել է ուղևորությունը, քանի որ չի ցանկանում հատել Ատլանտյան օվկիանոսը Դավոսյան ֆորում կատարելիք ուղևորությունից մի քանի շաբաթ անց։ Տնտեսական ֆորումը կանցկացվի հունվարի 23-26-ը։ Այլ վարկածի համաձայն՝ նրան վրդովեցրել է Լոնդոնում բողոքի ակցիաների հեռանկարը։