Դոնալդ Թրամփը արձագանքել է իր նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու փորձին
Դոնալդ Թրամփը արձագանքել է իր նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու փորձին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը արձագանքել է իր նկատմամբ իմփիչմենթի փորձին և «թվիթերում» տեղադրել տեսաուղերձ:

«Այն, ինչ հիմա կատարվում է, մեծ սուտ է ամերիկյան քաղաքականության պատմության մեջ: Դեմոկրատները ցանկանում են խլել ձեր զենքը, ձեր առողջապահությունը, ձեր ձայները, ձեր ազատությունը, ձեր դատավորներին: Նրանք ցանկանում են ամեն ինչ խլել ձեզանից: Մենք երբեք դա թույլ չենք տա»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործողություն սկսելու մասին դեմոկրատական ​​կուսակցությունում սկսել են խոսել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցի մասին: Զրույցի ժամանակ, Դոնալդ Թրամփը ուկրաինացի գործընկերոջը խնդրել է հետաքրքրվել հետաքննությամբ, որտեղ նշվում են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը և նրա որդի՝ Հանթերը: