Դոնալդ Թրամփը Անտառային հրդեհի մարման գործում  Վլադիմիր Պուտինին առաջարկել է օգնություն. Ռուսական մամուլ
Դոնալդ Թրամփը Անտառային հրդեհի մարման գործում Վլադիմիր Պուտինին առաջարկել է օգնություն. Ռուսական մամուլ

Սիբիրում անտառային հրդեհների կապակցությամբ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին ռուսական մամուլը գրել է Կռեմլի տվյալներին հենվելով:

Ինչպես հայտնի է հեռախոսազրույցը կայացել է Թրամփի նախաձեռնությամբ, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը օգնություն է առաջարկել Սիբիրում անտառային հրդեհների մարման հարցում:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և նշել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտվի ԱՄՆ-ի առաջարկից:

Սիբիրում լայնածավալ հրդեհը արդեն այրել է մոտ 7,6 մլն. հա հողատարածք: «Գրինֆիսը» աղետը համարել է էկոլոգիական էղետ: Հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Մոնղոլիայի սահմանակից Իրկուտսկի, կրասնոյարսկի, Բուրիատիայի և Յակուտիայի շրջաններում:

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, հրդեհի մարման գործողություններին ներգրավված են զինվորականները: