Դոնալդ Թրամփ. Աշնանը պետք է պարտադիր բացվեն դպրոցները
Դոնալդ Թրամփ. Աշնանը պետք է պարտադիր բացվեն դպրոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ երկրում աշնանը պետք է պարտադիր բացվեն դպրոցները, քանի որ առցանց-դասընթացներն արդյունավետ չեն:

Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, վիրտուալ ուսումնական գործընթացը դպրոցի հետ համեմատ «ահավոր է»:

«Դա զգացել ենք մեր մաշկի վրա – վիրտուալ ուսուցումը դպրոցի շենքում ուսուցման հետ համեմատ, ահավոր է, նույնիսկ չես կարող համեմատել իրար հետ: Աշնանը պետք է պարտադիր բացվեն դպրոցները: Ինչու պետք է դաշնային կառավարությունը ֆինանսավորի դպրոցնենրը, եթե դրանք չեն բացվում: Չի ֆինանսավորի»,- գրում է Դոնալդ Թրամփը «Թվիթերում»: