Դոնալդ Թրամփ. Ամեն բան լավ է
Դոնալդ Թրամփ. Ամեն բան լավ է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կողմից Իրաքում, ռազմաբազային հասցված հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ-ի ժամանակով վաղը, առավոտյան: Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:

«Ամեն բան լավ է: Հրթիռներն արձակվել են Իրանից՝ Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է վնասը: Դեռևս ամեն բան լավ է: Մենք ունենք աշխարհում ամենահզոր և լավ հագեցած զորքը: Վաղն առավոտյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրում է Թրամփը:

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից լիկվիդացված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին հուղարկավորել են հայրենի քաղաքում: