«Դոնալդ Կուկ» ռազմանավը Սև ծով է մտել տարածաշրջանային կայունությանը աջակցող ծովային անվտանգության օպերացիաների իրականացման նպատակով. ԱՄՆ-ի դեսպանատուն
«Դոնալդ Կուկ» ռազմանավը Սև ծով է մտել տարածաշրջանային կայունությանը աջակցող ծովային անվտանգության օպերացիաների իրականացման նպատակով. ԱՄՆ-ի դեսպանատուն

ԱՄՆ-ի «Դոնալդ Կուկ» ռազմանավը Սև ծով է մտել տարածաշրջանային կայունությանը աջակցող ծովային անվտանգության օպերացիաների իրականացման նպատակով,- այս մասին հայտարարել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը:

«Սև ծովում գործելը տարածաշրջանում մեր գործընկերների ու դաշնակիցների հանդեպ հավատարմության նշան է: Սա կարևոր դիվանագիտական ​​առաքելություն է և «Դոնալդ Կուկը» բազմիցս զգացել է Սևծովյան երկրների հյուրընկալությունը»,- հայտարարել է նավապետ՝ Քելլի Ջոնսը:

Դեսպանատան տեղեկությամբ, ԱՄՆ-ի ծովային ուժերը Սև ծովում գործողություններ է իրականացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկեր երկրների հետ: Դրանց թվում են՝ Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Աշխարհի հետաքրքրության մեջ է, որ պահպանվի կայուն, հաջող Սևծովյան տարածաշրջանը և զսպվեն ագրեսիվ դերակատարները, ովքերսեփական նպատակների համար փորձում են ապակայունացնել իրավիճակը: