Դմիտրի Պեսկով. Ահաբեկչական խմբավորումները, որոնք Սիրիայի զորքի դեմ իրականացնում են ագրեսիվ գործողություններ, պետք է չեզոքացվեն
Դմիտրի Պեսկով. Ահաբեկչական խմբավորումները, որոնք Սիրիայի զորքի դեմ իրականացնում են ագրեսիվ գործողություններ, պետք է չեզոքացվեն

Մոսկվան չի ցանկանում խոսել Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի և Թուրքիայի բախման հարցերի շուրջ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:

Դմիտրի Պեսկովի խոսքով, Իդլիբի շրջանում իրավիճակը վրդովեցուցիչ է:

«Սիրիացի զինվորականները, որոնք գտնվում են Իդլիբում՝ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս ահաբեկչական խմբավորումները, որոնք Սիրիայի զորքի դեմ իրականացնում են ագրեսիվ գործողություններ, պետք է չեզոքացվեն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:

Իդլիբի նահանգում Ռուսաստանի կողմից աջակցվող Սիրիայի զորքը գործողություն է իրականացնում ծայրահեղական խմբերի և Թուրքիայի դաշնակից ապստամբների դեմ: