Դմիտրի Մեդվեդևը և Կարեն Կարապետյանը ունեցել են հեռախոսազրույց. հայկական ԶԼՄ-ներ
Դմիտրի Մեդվեդևը և Կարեն Կարապետյանը ունեցել են հեռախոսազրույց. հայկական ԶԼՄ-ներ

Ռուսաստանի վարչապետը և Հայսաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը ունեցել են հեռախոսազրույց,- այս մասին տեղեկություն են տարածել հայկական ԶԼՄ-ները՝ հենվելով Ռուսաստանի կառավարության վարչության վրա:

News.am գործակալության տեղեկությամբ, կողմերի միջև քննարկման գլխավոր հարցը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր:

«Երկու երկրների  ղեկավարները զրուցել են Ռուսաստան-Հայաստան հարաբերություների և Հայաստանում առկա իրավիճակի մասին: Մեդվեդևը բարեկամ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և ընդգծել, որ կարևոր է, ամեն բան արվի, որպեսզի երկրում գործընթացները մնան օրենքի և սահմանադրության շրջանակներում»,- գրում է News.am-ը՝ հենվելով Ռուսաստանի վարչության վրա հենվելով:

Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 23-ին: Պաշտոնաթող լինելու մասին նա տարածել էր հայտարարություն: Ինչպես նշված է հայտարարությունում, նա հրաժարական է տալիս և ասում, որ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:

Երևանում, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, բողոքի ցույցերն ընթանում էին մի քանի օրվա ընթացքում:

Հայաստանի Ազգային Ժողովը երկրի վարչապետի պաշտոնում ապրիլի 17-ին հաստատել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր 2008-2018 թթ.: