Դմանիսում, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի է ունեցել միջադեպ, գոյություն ունեցող տեղեկությամբ կան տուժածներ
Դմանիսում, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի է ունեցել միջադեպ, գոյություն ունեցող տեղեկությամբ կան տուժածներ

Քիչ առաջ Դմանիսում, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Ինչպես հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածու Գոգի Մեշվելիանիի մամուլի ծառայության ներկայացուցիչ, Ֆերիդե Տվիլդիանին, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ են եկել իր համար անհայտ անձինք, որի ժամանակ նրանց և շտաբում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել ընդհարում:

Առկա տեղեկատվության համաձայն, պատահարի ընթացքում կրակել են զենքից, որի արդյունքում կան տուժածներ: Տեղում կենտրոնացված է ոստիկանությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել փաստը: