Դմանիսիի մուտքի մոտ, որտեղ քիչ առաջ տեղի է ունեցել դիմակայություն, կենտրոնացված են լրացուցիչ ոստիկանական ուժեր
Դմանիսիի մուտքի մոտ, որտեղ քիչ առաջ տեղի է ունեցել դիմակայություն, կենտրոնացված են լրացուցիչ ոստիկանական ուժեր

Դմանիսիի մուտքի մոտ, որտեղ քիչ առաջ տեղի է ունեցել դիմակայություն, կենտրոնացված են լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, տեղում իրավապահները մի քանի անգամ հակառակորդ կողմերին կոչ են արել հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և հանգստություն պահպանել, սակայն երիտասարդների երկու խմբերը բախվել են միմյանց:

Առերեսման մասնակիցները ֆիզիկական հարձակման են ենթարկել Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբին, լրագրողին, օպերատորին և լուսանկարչին, որոնք Դմանիսիում լուսաբանում էին ընթացիկ իրադարձությունները: