«Դիրսի» բնակելի համալիրում կենտրոնացված են ոստիկանության ուժերը
«Դիրսի» բնակելի համալիրում կենտրոնացված են ոստիկանության ուժերը

«Դիրսի» բնակելի համալիրում կենտրոնացված են ոստիկանության ուժերը: Շենքերը, որտեղ գտնվում են փախստականները շրջափակված են դեղին լենտերով:

Շենքերին չի մատակարարվում ջուր և էլեկտաէներգիա: Փախստականները, որոնք գտնվում են շենքում դեղորայք և սնունդ են ստանում ոստիկանների միջոցով:

Արդեն չորրորդ օրն է, «Դիրսիի» բնակելի համալիրի շենքերից մեկում են մնում Աբխազիայից փախստական ընտանիքներ: Նրանք զբաղեցրել են բնակելի տարածքներ և պահանջում են օրինականացնել դրանք: Փախստականների խոսքերով նրանց մեծամասնությունը ապրում է վարձով: «Դիրսի» է մտել 150 ընտանիք: Նրանք զբաղեցրել են 13-րդ և 15-րդ շենքերի հինգ մուտք: