«Դինամո Արենայում» Վրաստան-Բելառուսի հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի
«Դինամո Արենայում» Վրաստան-Բելառուսի հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի

Հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում» Վրաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսատեսի:

Այս մասին ասվում է Վրաստանի ֆուտբոլի դաշնության հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 5-ին, Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի ունեցավ միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները քննարկել են Եվրո 2020-ի ընտրական փուլի փլեյօֆի Վրաստան – Բելառուս հանդիպմանը երկրպագուների ներկա գտնվելու հարցը: Նիստին ներկա էր նաև Վրաստանի ֆուտբոլի դաշնության նախագահ Լևան Կոբիաշվիլին:

Ինչպես գիտեք, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ, այս տարվա հոկտեմբերից կազմակերպության անդամ երկրները, անձամբ որոշում կկայացնեն, ելնելով երկրում գոյություն ունեցող համավարակային իրավիճակից,  մարզադաշտ երկրպագուների սահմանափակ քանակի մուտք գործելու մասին:

Թբիլիսիի «Դինամո Արենա»-ի նստատեղերից ելնելով, մարզադաշտի կարողության 30 տոկոսը կազմում է մոտ 16 000 հանդիսատես: Ինչպես նշվել է խորհրդի նիստում, հազարավոր երկրպագուների հավաքվելը մեկ տարածքում կապված է առանձնահատուկ համավարակաբանական ռիսկերի հետ: Հետևաբար, համավարակաբանների և առողջապահության մասնագետների հանձնարարականների հիման վրա որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպումը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում անց է կացվելու առանց հանդիսատեսի»,- ասված է Վրաստանի ֆուտբոլի դաշնության հայտարարության մեջ:

Եվրո 2020-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպմանը Վրաստանի հավաքականը մրցելու է Բելառուսի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում»:

«Վրաստանի ֆուտբոլի դաշնության համար առաջնահերթային է յուրաքանչյուր երկրպագուի, մեր քաղաքացիների առողջությունը: Ուստի մենք Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուներին կոչ ենք անում այս պատմական հանդիպման ժամանակ իրենց սիրելի թիմին աջակցել տնից: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը»,- ասել են ֆուտբոլի դաշնությունում: