Դիմում եմ Վրաստանի քաղաքացիներին, չզոհաբերեն այն պատմական ձեռքբերումը, որը կոչվում է Եվրոպայի հետ առանց վիզա ռեժիմ
Դիմում եմ Վրաստանի քաղաքացիներին, չզոհաբերեն այն պատմական ձեռքբերումը, որը կոչվում է Եվրոպայի հետ առանց վիզա ռեժիմ

Ցավոք,  մեր երկրի բազմաթիվ քաղաքացիների ոչ ազնիվ կերպով են շահագործում այս ձեռքբերւմը, որը կոչվում է Շենգենի գոտում Վրաստանի քաղաքացիների համար անայցագրային ռեժիմ,- այսպես է արձագանքել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ Գերմանիայի Վրաստանի 19 քաղաքացու հետ վերադարձնելու փաստին, որոնք չեն անցել սահմանային հսկողությունը:

Նախարարի կարծիքով, նրանք չեն կարողացել սահմանապահներին համոզել, որ Շենգենի գոտի էին փորձում մուտք գործել բարի նպատակներով:

Նախարարը մեկ անգամ ևս կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, զգուշությամբ վերաբերել երկրի մեծագույն ձեռքբերմանը՝ Եվրամիության հետ վիզայի ազատականացմանը: