Դիմորդների համար քննությունները կանցնեն անվտանգ միջավայրում. Էկատերինե Տիկարաձե
Դիմորդների համար քննությունները կանցնեն անվտանգ միջավայրում. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, միասնական ազգային քննությունները անց են կացվելու անվտանգ միջավայրում:

«Մենք աշխատում ենք կրթության նախարարության հետ: Նրանք հաշվի կառնեն մեր հանձնարարականները: Գտնում ենք, որ քննությունները անց են կացվելու անվտանգ միջավայրում»,- ասել է Տիկարաձեն:

Նրա խոսքով, հաշվի առնելով ներկայիս համավարակաբանական իրավիճակը, ուսումնական գործընթացի հետաձգում ջի նախատեսվում:

«Իհարկե, ինչպես և մյուս երկրները, մենք պատրաստվում ենք և ինչպես հիմա, այնպես էլ սեպտեմբերին ապրել «կովիդ 19»-ի հետ, այնպես որ մեր երեխաները նույնպես պետք է պատրաստ լինեն շարունակել ուսումը», – ասել է առողջապահության նախարարը:

Միևնույն ժամանակ, հարցին, թե արդյո՞ք օրենքում կգրվի դիմակի պարտադիր կրելը, Տիկարաձեն պատասխանել է, որ հետևելու են համավարակային իրավիճակին և հնարավոր է ընդունեն արդյունավետ օրենսդրական փոփոխություն, սակայն կոնկրետ այս հարցով որոշում դեռ չի կայացվել:

«Դուք գիտեք, որ կառավարական hանձնաժողովում, որն աշխատում է կովիդի դեմ ռազմավարական պայքարի ուղղությամբ, ներգրավված են նաև խորհրդարանի անդամներ: Հետևաբար, համավարակային իրավիճակից ելնելով նրանք պատրաստ են ընդունել օրենսդրական փոփոխություններ, սակայն կոնկրետ այս հարցով խորհրդատվություններ չեն կայացել», – նշել է նախարարը: