Դիմորդները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, քննությունները կհանձնեն հատուկ կազմված ժամանակացույցով
Դիմորդները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, քննությունները կհանձնեն հատուկ կազմված ժամանակացույցով

Քննության գործընթացից դուրս չեն մնա այն դիմորդները, որոնց մոտ քննությունների ընթացքում կհաստատվի կորոնավիրուս,- այս մասին հայտարարել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչը:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը, դիմորդի մոտ կորոնավիրուս ախտորոշվելու դեպքում համապատասխան առարկայից քննությունը կանցկացնի երկու շաբաթից ոչ շուտ՝ հատուկ կազմված ժամանակացույցով:

Իր հերթին, գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն ճեպազրույցում պարզաբանեց, որ դիմորդները պետք է առաջնորդվեն Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի և Աշխատանքի տեսչական ծառայության սահմանած հանձնարարականներով: Հնարավորինս պաշտպանել սոցիալական հեռավորություն, անընդհատ կրել շնչադիմակ՝ ինչպես քննությունների գրանցման ժամանակ, այնպես էլ քննությունների ժամանակ, ձեռքերը մշակել տեղում տեղադրված ախտահանիչ լուծույթով:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը նաև մշակել է պայմաններ քննական կենտրոններից ստացված աշխատանքների անվտանգ մշակման, քննական կենտրոնների մաքրման, սանիտարական հանգույցի / զուգարանների մաքրման / ախտահանման և կենտրոնի աշխատողների աշխատանքային պայմանների համար: