Դիմիտրի Պեսկովի լրատվությամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հոկտեմբերի վերջին այցելի Ռուսաստան
Դիմիտրի Պեսկովի լրատվությամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հոկտեմբերի վերջին այցելի Ռուսաստան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է այցելի Ռուսաստան: Այս մասին լուրը ռուսական մամուլը տարածում է հենվելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակին: Ինչպես Դիմիտրի Պեսկովը նշել է ռուսական մամուլի հետ զրույցի ժամանակ, հնարավոր է Թուրքիայի նախագահը Ռուսաստան այցելի հոկտեմբերի վերջին:

Ավելի վաղ, ռուսական մամուլում տարածվել էր լրատվություն, որ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Կրեմլի առաջնորդը թուրք գործընկերոջը հրավիրել է աշխատանքային այցով Ռուսաստան: Թուրքիայի նախագահը ընդունել է հրավերը: Ինչպես հայտնի է, երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային մասում ռազմական գործողությունը սկսել է անցած շաբաթ: Ինչպես հաղորդում է պաշտոնական Անկարան, ռազմական գործողությունները նպատակ ունեն Սիրիայի հյուսիսային սահմանից վտարել քուրդ զինյալներին և այդ տարածքում ստեղծել անվտանգ գոտի: