Դիմիտրի Քումսիշվիլին և Զուրաբ Ալավիձեն հարցաքննվել են գլխավոր դատախազությունում
Դիմիտրի Քումսիշվիլին և Զուրաբ Ալավիձեն հարցաքննվել են գլխավոր դատախազությունում

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախկին նախարար Զուրաբ  Ալավիձեն հարցաքննվել են գլխավոր դատախազությունում:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են գլխավոր դատախազությունում, Ալավիձեն և Քումսիշվիլին հարցաքննվել են, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության առանձին պաշտոնյաների կողմից ծառայողական իրավասությունների չարաշահման և մեծ քանակությամբ բյուջետային գումարների յուրացման փաստերով ընթացող հետաքննության շրջանակներում:

Գլխավոր դատախազության լրատվությամբ, գործով հետաքննությունը շարունակվում է և արդյունքների մասին հասարակությանը կփոխանցվի հավելյալ լրատվություն: