Դիմակայություն Զուգդիդիի 9-րդ ընտրատեղամասի մոտ

Քիչ առաջ աղմուկ էր Զուգդիդիի 9-րդ ընտրատեղամասի մոտ: Ֆիզիկական դիմակայությունը սկսվել է ընտրացուցակների պատճառով: Քաղաքացիներից մեկը խոչընդոտել է տեսախցիկով աշխատող մարդուն և ֆիզիկական հաշվեհարդար տեսել նրա նկատմամբ:

Տեղում գտնվում էին «ազգային շարժման» լիդերները: Ընդիմության ներկայացուցիչների խոսքով, նրանք ստացել են լրատվություն, որ ընտրատեղամասում քաղաքացիներին գումար էին բաժանում:

Ֆիզիկական դիմակայություն է տեղի ունեցել նաև 95-րդ ընտրատեղամասում, որտեղ միմյանց դիմակայել են Ռուսթավի 2 հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան և «վրացական երազանքի» դիտորդը:

Կոկի գյուղում ձերբակալվել է մի մարդ: Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, նրան ձերբակալել են ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքով:

Թողնել մեկնաբանություն