Դիմակայություն խորհրդարանի շենքի մոտ. Զաալ ՈՒդումաշվիլիի հայտարարությամբ ձերբակալվել են՝ Նիկա Մելիան, Իրակլի Նադիրաձեն, Լևան Խաբեիշվիլին և մի քանի անձ (տեսանյութ)

Ռուսթավելիի պողոտայում դիմակայության ժամանակ ձերբակալել են մի քանի մարդու, այդ թվում «ազգային շարժման» անդամ Նիկա Մելիային, Իրակլի Նադիրաձեին, Լևան Խաբեիշվիլիին և այլոց: Այս մասին հայտարարել է աալ ՈՒդումաշվիլին:

Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ «ազգային շարժման» անդամների, նրանց կողմնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ «ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան, խորհրդարանի մերձակա տարածքում կողմնակիցների հետ միասին փակել էր ճանապարհը և փորձել է զրուցել պարեկային ոստիկանության ղեկավար՝ Թեյմուրազ Կուպատաձեի հետ:

Թողնել մեկնաբանություն