Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած չորսամյա երեխային Իաշվիլիի կլինիկայում տեսակցելու է Դավիթ Սերգեենկոն
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած չորսամյա երեխային Իաշվիլիի կլինիկայում տեսակցելու է Դավիթ Սերգեենկոն

Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած չորսամյա երեխային, որը գտնվում է Իաշվիլիի կլինիկայում, տեսակցելու է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Կլինիկայում րոպեներ առաջ ավարտվել է բժիշկների քննարկումը, որին տարբեր ուղղությունների բժիշկներ քննարկել են տուժածների բուժման հաջորդ փուլը:

Կլինիկայի բժշկական տնօտեն Իվանի Չխաիձեի հայտարարությամբ, գլխավոր խնդիրը արյան կորստի լրացումն է, տուժածը ունի նաև քիթ-կոկորդ-ականջի մասնագետի միջամտության կարիք, քանի որ պայթյունը վնասել է նրա ականջաթաղանթը:

Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: