«Դեսպանների համաժողով 2020»-ը առցանց ռեժիմում կբացվի այսօր
«Դեսպանների համաժողով 2020»-ը առցանց ռեժիմում կբացվի այսօր

Արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների ամենամյա հանդիպումը ՝ «Դեսպանների համաժողով 2020 – Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները գլոբալ համավարակի պայմաններում, նոր մարտահրավերներ և հնարավորությունները», առցանց ռեժիմում կբացվի այսօր և կավարտվի դեկտեմբերի 23-ին: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, համաժողովը կբացի Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Զալկալիանին: Միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

«Համաժողովի շրջանակներում մասնակիցները կամփոփեն արտաքին քաղաքականության ոլորտում 2020 թվականի գործունեությունը և կքննարկեն 2021 թվականի գործողությունների ծրագիրը:

Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի նոր կորոնավիրուսային համավարակի տարածման և աշխարհում ստեղծված խառնաշփոթ միջավայրի, վարակի դեմ պայքարում Վրաստանի արտաքին գերատեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների և արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների հայրենադարձության ուղղությամբ ձեռնարկվող կարևոր քայլերին:

Միջոցառմանը կքննարկվեն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ ջանքերը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը, երկկողմ համագործակցության ամրապնդումը և զարգացման հարցերը ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Օվկիանիայի երկրների հետ: Խոսքը վերաբերելու է տարածաշրջանային համագործակցության հարցերին և Վրաստանի հարևանության քաղաքականությանը, ինչպես նաև բազմակողմ դիվանագիտությանը, մշակութային և տնտեսական դիվանագիտության առումով իրականացրած և ծրագրված քայլերին»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, դեսպանների համաժողովին մասնակցելու են արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: