Դեսպան Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Դեսպան Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպել է Ադրբեջանի Հահնրապետության միլի մեջլիսի նախագահ, Սահիբա Գաֆարովայի հետ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, հանդիպման շրջանակներում Զուրաբ Պատարաձեն կարևորել է երկու բարեկամական և ռազմավարական գործընկեր պետությունների ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցությունը բոլոր բնագավառներում, հատկապես ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական ռեժիմին և արդյունավետ հարաբերությունների զարգացմանը Covid 19-ի համավարակի ընթացքում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ միջխորհրդարանական ձևաչափերով ընդլայնված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ցանկություն հայտնվեց ակտիվացնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները 2021 թվականին, ներառյալ բարձրաստիճան այցերի փոխանակումը, համապատասխան միջկառավարական, ինչպես տնտեսական, այնպես էլ պետական ​​սահմանների սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովների, գործարար համաժողովների անցկացման տեսանկյունից:

Վրաստանի դեսպանը Ադրբեջանի խորհրդարանի նախագահին տեղեկացրել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմական որոշման մասին, որով օրինականորեն սահմանվել է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությունը՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի և Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման հետագա ժամանակաշրջանում միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար նորմերի խախտման համար:

Խոսվել է նաև տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, Զուրաբ Պատարաձեն գոհունակություն է հայտնել Վրաստանի հարևան երկու պետությունների միջև զինված հակամարտության դադարեցման կապակցությամբ, ինչը կարևոր է տարածաշրջանի կայունության և զարգացման համար:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: