Դեռևս որոշված չէ, թե քանի նախարարություն կմնա կառավարությունում. Ակակի Զոիձե
Դեռևս որոշված չէ, թե քանի նախարարություն կմնա կառավարությունում. Ակակի Զոիձե

Քանի նախարարություն կմնա Վրաստանի կառավարությունում, այս մասին դեռևս որոշում կայացված չէ,- նշվածի կապակցությամբ հայտարարել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն՝ «Վրացական երազանք»-ի գրասենյակում անցկացված խորհրդակցությունների ավարտից հետո:

Նրա մեկնաբանմամբ, քննարկվում է վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջարկը՝ նախարարությունների քանակը 14-ից 11-ը հասցնելու մասին, սակայն գաղափարը դեռևս քննարկման ընթացքում է:

«Հավաստիացնում եմ, վերջնական որոշում կայացված չէ: Առաջարկ կա այս ուղղությամբ, սակայն առաջարկը դեռևս չի նշանակում կայացված որոշում»,- մեկնաբանել է Ակակի Զոիձեն:

Պատգամավորը հաստատել է, որ կառավարող թիմը քննարկում է պատժակատարողության և արդարադատության, մշակույթի և կրթության, փախստականների և առողջապահության նախարարությունների միավորման հարցը: Սակայն առողջապահության կոմիտեի նախագահը չի բացառում, որ փոփոխությունները վերաբերեն նաև այլ նախարարություններին:

Կառավարությունում նախատեսված վերակազմակերպման մասին «Վրացական երազանք»-ի գրասենյակում անցկացել են խորհրդակցություններ: Նշված հարցով խորհրդակցություններ կանցկացվեն նաև վաղը: