Դեպի Եվրաատլանտյան կառույցներ Վրաստանի ձգտումներին Բրիտանիան աջակցելու է նաև բրեքսիթից հետո. Բրիտանցի պատգամավոր
Դեպի Եվրաատլանտյան կառույցներ Վրաստանի ձգտումներին Բրիտանիան աջակցելու է նաև բրեքսիթից հետո. Բրիտանցի պատգամավոր

Միավորված թագավորության խորհրդարանի անդամ, պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մարկ Պրիչարդը հայտարարում է, որ Բրիտանիան բրեքսիթից հետո կրկին շարունակելու է աջակցել Վրաստանին: Նրա խոսքերով, Եվրամիության կազմից դուրս գալուց հետո, Մեծ բրիտանիայի արտաքին քաղաքականությունը լինելու է ավելի ճկուն:

Մարկ Պրիչարդը գտնում է, որ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կատարման ժամկետը պետք է հետաձգվի մինչև հունիսի 30-ը: Նրա խոսքերով կրկնակի հանրաքվե անցկացնելու կարիք չկա:

Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը Եվրամիության անդամ երկրին տալիս է կազմակերպությունը լքելու իրավունք, սակայն մինչ այս այդ իրավունքից ոչ մի երկիր չի օգտվել:

Այսօրվա դրությամբ, բրեքսիթի գործընթացում որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ կան Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջ.: Դրանք են Եվրամիության քաղաքացիների Մեծ բրիտանիայում երկարատև մնալու հիմնախնդրային հարցը, միասնական եվրոպական շուկայի և մաքսային կապերի պահպանումը, Լուքսեմբուրգի եվրոպական դատարանի իրավասություններից դուրս գալը և հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միջև մնացած բաց սահմանների հարցը: